Ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները. Խանդանյանը` Պեսկովի հայտարարության մասին
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է։ Եվ կարևոր է, որ այնտեղ արձանագրված դրույթները պահպանվեն, բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում՝ ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները»,- մայիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա արձագանքել է հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները չե՞ն հակասում Պեսկովի հայտարարությանը։
«Մասնավորապես Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը և այլ հարցեր»,- ասել է Խանդանյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու գործընթացում Մոսկվան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չի տեսնում․ «Կարգավորմանը նպաստող այլ իրավական հիմքեր առայժմ գոյություն չունեն, ուստի եռակողմ պայմանավորվածություններն ընդհանրապես այլընտրանք չունեն»։
Ավելացնել նոր մեկնաբանություն