Submitted by H.Andreasyan on
ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն. Պետքարտուղարություն

«ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն»,- մայիսի 3-ին՝ ճեպազրույցի ժամանակ, նշել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի մասին հարցին:

Նա նշել է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղության հասնելու համար, որը, նրա խոսքով, հնարավոր է այս երկու պետությունների միջև։

Պատելը հրաժարվել է որևէ այլ տեղեկություն տրամադրելուց՝ հաշվի առնելով, որ բանակցություններն ընթացքի մեջ են։ Նա ընդգծել է, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է ակտիվ ներգրավված լինել գործընթացում:

Հիշեցնենք՝ արդեն երրորդ օրն է, ինչ Վաշինգտոնում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնք շարունակվել են նաև այսօր: Մայիսի 3-ին Վաշինգտոնում կայացել է եռակողմ հանդիպում արտգործնախարարներ Միրզոյանի, Բայրամովի ու Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն