Ադրբեջանի իշխանությունները Բերձորի ոչ օրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում
Ադրբեջանի իշխանությունները Բերձորի (խմբ.) միջանցքի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Այս որոշումն ընդունել է կառավարությունը, «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանով անցակետերի քանակի և դրանց գտնվելու տարածքների ցուցակի» փոփոխություններ են կատարվել։
Բաքուն հերթական անգամ փաստել է, որ անտեսում է բոլոր պայմանավորվածությունները։ Բաքուն «խաղաղության համաձայնագրի» մասին այլ պատկերացումներ ունի, ինչը կոշտ ուժի անվան ներքո է հանդես գալիս։
Ավելացնել նոր մեկնաբանություն