«Սպառնալիքի և ահաբեկչության լեզուն չի աշխատում Ադրբեջանի հետ». Ալիևը՝ Իրանին
«Այժմ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, և շատ դժվար է կանխատեսել՝ դրանք կմնա՞ն այս մակարդակում, կիջնե՞ն, թե՞ կբարձրանան»,- այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը մայիսի 3-ին Շուշիում կայացած «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովում, որը նվիրված էր Հեյդար Ալիևի 100-ամյակին։
Ընդգծելով, որ շատ դժվար է կանխատեսել երկու երկրների հարաբերությունները, Ալիևն ասել է. «Մենք որոշ հաղորդագրություններ ենք ստացել Իրանի պաշտոնյաներից, եղել են հեռախոսազանգեր և հարաբերությունների կարգավորման առաջարկներ։ Բայց, միանշանակ, ինչպես ասացի, մեր պահանջները միանգամայն օրինական են ու արդարացված։ Կարգավորման մասին մենք կկարողանանք խոսել միայն այն ժամանակ, երբ դրանց կատարվելու համար քայլեր կձեռնարկվեն։ Եթե ոչ, ապա ոչ: Դա մեր ընտրությունը չէր։ Բայց Իրանում բոլորը վերջապես պետք է հասկանան, որ սպառնալիքի ու ահաբեկչության լեզուն չի աշխատում Ադրբեջանի հետ։ Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան շուտ մենք կարող ենք կարգավորման նշաններ տեսնել»:
Ավելացնել նոր մեկնաբանություն