Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում․ «Financial Times»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկատվությունը հաղորդում է «Financial Times» պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։
Գործընթացից քաջատեղյակ պաշտոնյաները տեղեկացրել են, որ հանդիպումը հյուրընկալելու է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Անանուն աղբյուրները Financial Times-ին հայտնել են նաև, որ հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախապատրաստվում է ևս մեկ հանդիպում ՝ Փաշինյանի, Միշելի և Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն