Submitted by A.Gevorgyan on
shushi

Մայիսի 9-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանն անցկացնելու է «Խարիբուլբուլ» միջազգային երաժշտական փառատոնը

Օկուպացված Շուշի քաղաքում մայիսի 9-ից 11-ը Ադրբեջանը կանցկացնի «Խարիբուլբուլ» (Xarıbülbül) միջազգային երաժշտական ​​փառատոնը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։

Փառատոնը կազմակերպել են Ադրբեջանի մշակույթի նախարարությունը և Հեյդար Ալիևի հիմնադրամը։ Եռօրյա փառատոնի շրջանակում կլինեն համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ։ «Խարիբուլբուլ» միջազգային երաժշտական ​​փառատոնին կմասնակցեն նաև թյուրքալեզու պետությունների և տարածաշրջանի ժողովուրդների ստեղծագործական խմբերը։

Նշենք, որ 2023 թվականին Շուշի քաղաքը Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (TÜRKSOY) կողմից հռչակվել է նաև «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։ Մայիսի 12-ին տեղի կունենա «Շուշի-թուրքական 2023 թվականի համաշխարհային մշակութային մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացումը։

Ադրբեջանը մշտապես շարունակել է Շուշին հայկական դիմագծից զրկելու պետական քաղաքականություն վարել։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նկրտումները հայկական մշակույթի նկատմամբ. այս երկիրը հայտնի է որպես հայկական մշակույթը ոչնչացնող կամ իրեն վերագրող պետություն։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն