Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել
Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ «Լուրերի» հարցին ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։
Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործի քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակին սպանելու մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն