Submitted by H.Andreasyan on
Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ::

Ավելացնել նոր մեկնաբանություն