Submitted by H.Andreasyan on
Ադրբեջանի զինծառայողները Սյունիքի գյուղերում ականներ են տեղադրում. Արման Թաթոյան

Ադրբեջանի զինծառայողները Սյունիքի գյուղերում ականներ են տեղադրում. Արման Թաթոյան

«Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի գյուղերում ականներ են տեղադրում, ինչի հետևանքով հայ գյուղացիներից շատերի կենդանիները սատկում են»,- մայիսի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

«Ադրբեջանցիներն ագրեսիվ ապատեղեկություն են տարածում։ Այն, ինչ իրենք են անում, «գցում են» հայկական կողմի վրա, ու ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Դրանցից ամենավառ օրինակն ականների տեղադրման հարցն է։ Մենք խոսում ենք մարդկանց հետ, և պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, քանի որ կենդանիներ են սատկում ականների պայթյուններից, մարդիկ էլ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Ադրբեջանական զինծառայողները, բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաև պարզապես զավթել են հայկական հողերը, արոտավայրերը, տները»,- ասել է Թաթոյանը։

Ըստ նախկին ՄԻՊ-ի` ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ տարբերակով փորձում է հայաթափել այդ հատվածները։

Ավելացնել նոր մեկնաբանություն