Իրադրությունը Հայաստանի սահմաններին հարաբերականորեն կայուն է. Անդրանիկ Քոչարյան
«Իրադրությունը Հայաստանի սահմաններին հարաբերականորեն կայուն է»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ սահմանին հանգիստ վիճակը պահպանվում է Հայաստանի զինված ուժերի գործողությունների շնորհիվ. «Այս պահի դրությամբ ՀՀ սահմաններում հարաբերականորեն հանգիստ վիճակ է: Դա նշանակում է, որ հարաբերականորեն հանգիստ վիճակը պահպանվում է նաև Հայաստանի զինված ուժերի կայուն գործողությունների դրսևորման արդյունքում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն