Submitted by H.Andreasyan on
Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. Անդրեա Վիկտորին

Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. Անդրեա Վիկտորին

«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինեն»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին մայիսի 15-ին՝ Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով իր արած հայտարարությանը, թե երկու կողմերը պետք է հետ քաշեն իրենց զորքերը:

«Ինչ վերաբերում է ժամանակացույցին, այս ամենը, իհարկե, կախված է բանակցություններից: Տեսնենք, հուսով եմ՝ երեկվա հանդիպումը շատ թարմ  նկարագիր է տվել բոլոր քննարկվող հարցերին: Մի շարք հարցեր հետագա քննարկման կարժանանան այլ մակարդակներում: Հուսով եմ՝ շուտով կհանգենք որակյալ լուծման, և սա էլ կհանգեցնի հարգանքի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը ենթադրում է զորքերի հանում»,- ասել է նա:

Ճշտող հարցին, թե ո՞ր հատվածներում են այդ կետերը, որտեղ հայկական զորքերը պետք է հետ քաշվեն, Վիկտորինը պատասխանել է. «Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա լսել եմ բանակցություններից»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն