Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
Մայիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։
Նախարարը հանձնարարականներ է տվել պաշտոնատար անձանց հնարավոր զինված միջադեպերի դեմ կոշտ արձագանքման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Նա նշել է, որ հատուկ նշանակության ուժերի պատրաստության և վարժանքների որակն էլ ավելի պետք է բարձրացվի:
«Քարվաճառի ուղղությամբ ընթացող ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդին տրվել է արժանի պատասխան և զգալի վնաս է հասցվել, կանխվել է Հայաստանի զինված ուժերի սադրանքների մասշտաբի ընդլայնումը»,- նշել է Հասանովը:
Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել հնարավոր ռազմական գործողությունների դիմելուց առաջ: Իր որդեգրած քաղաքականությունն Ադրբեջանը մշտապես իրագործել է, և Հասանովի հանձնարարականը՝ կոշտ արձագանքման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, փաստում է այդ մասին:
Ավելացնել նոր մեկնաբանություն