ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են. Արմեն Գրիգորյան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ռուսական «Новая Газета»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերություններին՝ չժխտելով, որ կազմակերպությունից դուրս գալու քննարկումներ եղել են:
«ՀԱՊԿ-ից ակնկալում էինք , որ այն կգործի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքում Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չգործեց», – հստակ նշել է ԱԽՔ-ը։
Լրագրողի ճշտող հարցին առ այն, թե արդյոք խոսք է եղել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Այո՛, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է»:
Ավելացնել նոր մեկնաբանություն