ՀԱՊԿ-ը վերահաստատել է Հայաստանին օգնություն տրամադրելու պատրաստակամությունը

ՀԱՊԿ-ը վերահաստատել է Հայաստանին օգնություն տրամադրելու պատրաստակամությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու միջոցով և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։ Մայիսի 18-ին Մինսկում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունը։

«Ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի անցած տարվա նոյեմբերի նստաշրջանում, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Երևանին տրամադրելու հնարավոր օգնություն ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու միջոցով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման և նրանց արդի տեխնիկական միջոցներով հանդերձելու հաշվին»,- ասել է գլխավոր քարտուղարը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն