Submitted by A.Gevorgyan on
terurj

Ադրբեջանը թուրքական մոդելով «Կոմանդո» զորքեր է պատրաստում

«Կոմանդո» զորքերի լեռնային ուսումնական կենտրոնում շարունակվում է «Կոմանդո» զորքերի սկսնակների դասընթացը, որին մասնակցում են Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսի կուրսանտները։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։

Պլանի համաձայն՝ անվտանգության կանոնների ընդունումից հետո ռազմական ինստիտուտի կուրսանտներն իրականացնում են տարբեր նորմատիվներ՝ կատարելագործում են ուսումնական տարածքում զենքերը մարտական ​​պատրաստության վիճակի բերելու, ինչպես նաև սովորական զենքեր հայտնաբերելու և հակառակորդի թիրախները բացահայտելով կրակով ոչնչացնելու հմտությունները։

Պրոֆեսիոնալ սպաների պատրաստման նպատակով թուրքական մոդելով անցկացված «Կոմանդո» զորքերի պատրաստության դասընթացի հիմնական շեշտը դրվել է կուրսանտների տեսական գիտելիքների և դաշտային հմտությունների կատարելագործման վրա։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն