Ադրբեջանը թուրքական մոդելով «Կոմանդո» զորքեր է պատրաստում
«Կոմանդո» զորքերի լեռնային ուսումնական կենտրոնում շարունակվում է «Կոմանդո» զորքերի սկսնակների դասընթացը, որին մասնակցում են Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսի կուրսանտները։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
Պլանի համաձայն՝ անվտանգության կանոնների ընդունումից հետո ռազմական ինստիտուտի կուրսանտներն իրականացնում են տարբեր նորմատիվներ՝ կատարելագործում են ուսումնական տարածքում զենքերը մարտական պատրաստության վիճակի բերելու, ինչպես նաև սովորական զենքեր հայտնաբերելու և հակառակորդի թիրախները բացահայտելով կրակով ոչնչացնելու հմտությունները։
Պրոֆեսիոնալ սպաների պատրաստման նպատակով թուրքական մոդելով անցկացված «Կոմանդո» զորքերի պատրաստության դասընթացի հիմնական շեշտը դրվել է կուրսանտների տեսական գիտելիքների և դաշտային հմտությունների կատարելագործման վրա։
Add new comment