Submitted by H.Andreasyan on
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով, որ Պապիկյանն այսօր կմասնակցի Կառավարության նիստին։

Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Նիստի մասնակիցները քննարկելու են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։

Ավելացնել նոր մեկնաբանություն