Շոյգուն նշել է ՀԱՊԿ-ի մարտական պատրաստության միջոցառումներին Հայաստանի մասնակցության կարևորության մասին

Շոյգուն նշել է ՀԱՊԿ-ի մարտական պատրաստության միջոցառումներին Հայաստանի մասնակցության կարևորության մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շեշտել է հայկական կողմի մասնակցության կարևորությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում օպերատիվ և մարտական ​​պատրաստության համատեղ միջոցառումներին, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և հնարավոր ամեն բան անում ենք Անդրկովկասում իրադրությունը կայունացնելու համար: Ես հատկապես կցանկանայի նշել հայկական կողմի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակում օպերատիվ և մարտական ​​պատրաստության համատեղ միջոցառումներին»,- ասել է Շոյգուն մայիսի 25-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն