Submitted by H.Andreasyan on
Պուտինը և Փաշինյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Պուտինը և Փաշինյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, ընդգծել է, որ ևս մեկ անգամ  Հայաստանի վարչապետի հետ դեմ առ դեմ քննարկել է այդ հարցը, հնարավորություն կունենան նաև տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման հարցը քննարկել եռակողմ ֆորմատով հանդիպմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

«Հարցերը շատ կարևոր են, զգայուն։ Վստահ եմ, եթե մենք ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, որոշումների հանգնենք այդ  հարցերի վերաբերյալ։ Դա, անկասկած, շահավետ կլինի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար, որովհետև դրանով շահագրգռված են շատ պետություններ։ Դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական ուղղությամբ այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից»,- ասել է ՌԴ նախագահը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն