ԼՂ-ում իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ. Պուտինը` եռակողմ հանդիպմանը
«Չնայած դժվարություններին` ԼՂ-ում իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը:
«Կարևոր ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցման ուղղությամբ աշխատանքն է։ Այսօր մենք երեքով այդ մասին բավական մանրամասն զրուցել ենք դեմառդեմ, կան բավական չկարգավորված հարցեր, բայց դրանք, իմ կարծիքով, զուտ տեխնիկական բնույթի են»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նշել է, որ այդ հարցերը տերմինաբանությանն են վերաբերում, դրանք պետք է ներկայացնեն իրականության և համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը հաջորդող իրադարձությունների ճշգրիտ ընկալումը․ «Բայց իմ, մեր երեքի տեսանկյունից` դրանք հաղթահարելի խոչընդոտներ են, այսինքն` մեծ հաշվով դրանք չկան էլ, զուտ տեխնիկական հարցեր են: Մենք այժմ պայմանավորվեցինք, որ առաջիկայում` մեկ շաբաթից, կհանդիպեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները։ Հանդիպման օրը կհամաձայնեցվի, նրանք կլուծեն դեռ չկարգավորված խնդիրները: Կարծում եմ` դա լավ պայմանավորվածություն է, որը հույս է տալիս, որ մինչ այժմ չլուծված հարցերը կլուծվեն»:
Ավելացնել նոր մեկնաբանություն