Submitted by detq-editor on
Զինծառայող կանայք ամսական որոշակի գումար են ստանալու. Սուրեն Պապիկյան

Զինծառայող կանայք ամսական որոշակի գումար են ստանալու. Սուրեն Պապիկյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով կանանց կամավոր զինծառայության վերաբերյալ օրենքի նախագիծը, նշել է. «Այս պահին նախատեսված է զինծառայողին հասանելիք վճարը, բայց քննարկում ենք նաև այդ վճարի չափը փոփոխել` հաշվի առնելով իգական սեռի համար առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերումը, որը կլինի որոշակի զամբյուղի սահմանում»:

Պաշտպանության նախարարը հավելել է նաև, որ 6-ամսյա ծառայությունից հետո կապը զինծառայության հետ, այսպես ասած, չի ավարտվում։ Այդ ծառայությունը հիմք է դառնում, որ նրանք համարվեն լիիրավ և լիարժեք պահեստազոր, ինչպես զինապարտ տղամարդիկ։

Սուրեն Պապիկ յանի խոսքով՝ ներկայում ընթանում է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթաց, որի վարչակազմը լինելու են պայմանագրային զինծառայության մեջ գտնվող կանայք։

Ավելացնել նոր մեկնաբանություն