Submitted by detq-editor on
3-րդ բանակային կորպուսի հրամանատարը` հյուսիսարևելյան սահմանի իրավիճակի մասին

3-րդ բանակային կորպուսի հրամանատարը` հյուսիսարևելյան սահմանի իրավիճակի մասին

Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ինչպես նաև զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստության աստիճանը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։

«Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1.700 մետր։ Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից որպես այդպիսին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ցականյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն