ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք, անմիջականորեն ականատես եղել սահմանին տիրող լարված իրավիճակին
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրել են անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Դեսպանը նաև այցելել է Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,- ասված է գրառման մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն