Submitted by A.Gevorgyan on
hsudısd

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել օկուպացրած տարածքներում

Ադրբեջանի ցամաքային զորքերի նախապատրաստական ​​պլանի համաձայն՝ Ադրբեջանի օկուպացրած (խմբ.) տարածքներում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից  ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները, միավորումները և զորամասերը բերվել են տարբեր աստիճանի մարտական ​​պատրաստության վիճակի:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը հետևել են հրամանատարաշտաբային վարժանքի ընթացքին:

Հասանովը հստակ հանձնարարականներ է տվել  բանակի առջև դրված բոլոր խնդիրների պատշաճ կատարման, ինչպես նաև ցանկացած պահի հնարավոր սադրանքները անհապաղ և վճռականորեն կասեցնելու պատրաստակամության վերաբերյալ:

Ավելացնել նոր մեկնաբանություն