Մինչև 2026 թվականի վերջ 20 հազար մարդ կվերադառնա Ակնա. Հուսեյնով
Ադրբեջանի օկուպացրած Վարանդայի (խմբ․) 6 թաղամասում կառուցվում է 38 բնակելի շենք:
«Մինչև 2023 թ․ սեպտեմբեր առաջին բնակելի շենքում կբնակվի 260 ընտանիք, 2023 թվականի վերջին՝ 800 ընտանիք: Բնակչության վերադարձն Ակնա քաղաք (խմբ․) ծրագրվում է սկսել 2024-ի վերջից: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի ավարտը քաղաք կվերադառնա 20 հազար մարդ»,- ասել է Արցախի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը «Xalq» (ժողովուրդ) թերթին տված հարցազրույցում։
Հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա հավելել է՝ քանի որ Ակնա քաղաքը մեծ է, ուստի մեծ ծավալներով ենթակառուցվածքի շինարարություն է իրականացվում, և վերաբնակեցումը կսկսվի հաջորդ տարվա վերջին:
Իսկ առաջին փուլում հիմնական նպատակը Վարանդայի և Ակնայի վերակառուցումն է։
Ադրբեջանը տարածքների վերակառուցմամբ նպատակ է հետապնդում բնակեցնելու դրանք, ինչպես նաև ցույց տալու, որ աշխատանքներ են ընթանում այդ տարածքները բարելավելու ուղղությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն