Ռուսաստանցի փորձագետը վստահ չէ, որ Երևանի և Բաքվի միջև ստորագրված թուղթը խաղաղության երաշխիք կարող է լինել. «NEWS.am»
«Միշտ կա փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն, բայց այսօր նյուանսավորված սյուժեներ են ի հայտ գալիս։ Հայաստանը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց և պայման է առաջադրվում, ապաշրջափակման գծով պայման է առաջադրվում, սահմանազատման գծով պայման է առաջադրվում և այլն։ Կլինի՞ արդյոք ստորագրված թուղթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիք։ Ես դրանում վստահ չեմ»,- «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» ծրագրի թողարկման ժամանակ «NEWS.am»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Արդյո՞ք դա իրական երաշխիք է նաև այն բանի, որ երկրները կընթանան իրական խաղաղության ճանապարհով։ Եթե շտապենք, ապա, ամենայն հավանականությամբ, չենք տեսնի»,- հավելել է նա։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն