ԱՄՆ-ն Արցախին պարտադրում է հանդիպել Ադրբեջանի հետ. «ՌԻԱ Նովոստի»

ԱՄՆ-ն Արցախին պարտադրում է հանդիպել Ադրբեջանի հետ. «ՌԻԱ Նովոստի»

ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ, հրաժարվելու դեպքում սպառնում է հակաահաբեկչական գործողությամբ։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։

«Վերջնագրային տեսքով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնվել մոտ ժամանակներս հանդիպել ադրբեջանական կողմի հետ երրորդ երկրում։ Նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներդրումն է»,- հայտնել է աղբյուրը։

Վերջինս նշել է՝ նման շփումից հրաժարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելով։

«Ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»,- նշել է աղբյուրը։

Ավելացնել նոր մեկնաբանություն