ՌԴ-ին անհանգստացնում է, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին
Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայություններն այժմ նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներով»,- նշել են նախարարությունում։
«Բայդենի վարչակազմի՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ամերիկացի միջնորդների ադեկվատության վերաբերյալ»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Վաշինգտոնում իր դիվանագիտական աղբյուրը, հայտնել էր, թե ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրով ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է «ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ»:
Ավելացնել նոր մեկնաբանություն