Ադրբեջանական մամուլն անդրադարձել է Հայաստանի՝ Ֆրանսիայից զրահապատ փոխադրիչներ ստանալու լուրերին
Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպյուին հայտնել էր, որ Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր «VAB MK3» զրահապատ փոխադրիչ կմատակարարի։
Դյուպյուիի խոսքով, հիշատակված մեքենաներից բացի, քննարկվում է նաև Հայաստանի կողմից ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրության «Bastion» և «Sherpa» զրահամեքենաների ձեռքբերման հնարավորությունը։
Զրահափոխադրիչների մատակարարումների մասին լուրերին արձագանքել է նաև ադրբեջանական մամուլը՝ նշելով, որ Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Շեշտվում է, որ Հայաստանը հույս ունի, թե Ֆրանսիան կօգնի Հայաստանին և՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Ավելացնել նոր մեկնաբանություն