Submitted by D.Guyumjyan on
DETQ

Պեսկովը կարևորել է ռուս-թուրքական հարաբերությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին՝ կարևորելով դրանց զարգացումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ռուս պաշտոնյան շեշտել է, որ Թուրքիայում գրեթե բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը նույնպես պետք է լավ հարևան լինի Թուրքիայի համար։  «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Թուրքիան մեզ համար լավ հարևան լինի»,- ասել է նա։

Պեսկովը նաև վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաշվի առնելով այս ամենը, հավասարակշռված դիրքորոշում կընդունի։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը չափազանց կարևոր է նաև ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում։

Խոսնակը նաև հավելել է, որ Պուտինն առաջիկայում Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա, սակայն նշել է, որ այցի ժամկետը դեռևս հստակեցված չի։

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն