Պեսկովը կարևորել է ռուս-թուրքական հարաբերությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին՝ կարևորելով դրանց զարգացումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Ռուս պաշտոնյան շեշտել է, որ Թուրքիայում գրեթե բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը նույնպես պետք է լավ հարևան լինի Թուրքիայի համար։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Թուրքիան մեզ համար լավ հարևան լինի»,- ասել է նա։
Պեսկովը նաև վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաշվի առնելով այս ամենը, հավասարակշռված դիրքորոշում կընդունի։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը չափազանց կարևոր է նաև ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում։
Խոսնակը նաև հավելել է, որ Պուտինն առաջիկայում Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա, սակայն նշել է, որ այցի ժամկետը դեռևս հստակեցված չի։
Add new comment