Submitted by H.Andreasyan on
Վաշինգտոնի հետաձգված բանակցությունների ժամկետների մասին առաջիկայում տեղեկություն կլինի. փոխնախարար

Վաշինգտոնի հետաձգված բանակցությունների ժամկետների մասին առաջիկայում տեղեկություն կլինի. փոխնախարար

Այս մասին ասել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Կոստանյանը, անդրադառնալով Վաշինգտոնի հետաձգված հանդիպմանը, նշել է, որ այս պահին ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների հետ կապված․ «Կարծում եմ՝ մոտակա շրջանում արդեն հանրային տեղեկություն կկարողանանք տրամադրել այս մասին»:

Փոխնախարարը նշել է՝ այն գործողությունները, որ Ադրբեջանը կատարում է, մասնավորապես թե՛ լարվածությունը ՀՀ սահմանին, կրակոցները ՀՀ սուվերեն տարածքի վրա, թե՛ իրավիճակի լարումը ԼՂ-ում, միանշանակ չեն աջակցում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության և խաղաղության հաստատմամբ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումների հերթական փուլը նախատեսված էր անցկացնել Վաշինգտոնում հունիսի 12-ին։ Սակայն այն հետաձգվել էր Ադրբեջանի խնդրանքով։

Ավելացնել նոր մեկնաբանություն