Ադրբեջանը մեծ հեռահարության հրթիռներ գնելու պայմանագրեր է կնքել
Ադրբեջանը շարունակում է բանակը նոր զինատեսակներով, այդ թվում՝ հեռահար հրթիռներով զինելու գործընթացը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, և արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր մեր երկրին նոր անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների մատակարարման համար՝ մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ»,- ասել է Բաքվի բռնապետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն