գռֆգտւռ

Մենք շարունակելու ենք մեկ բռունցք ու մեկ սիրտ լինել Ադրբեջանի հետ. Թուրքիայի ՊՆ

«Մենք շարունակելու ենք լինել մեկ բռունցք ու մեկ սիրտ Ադրբեջանի զինված ուժերի հետ, որոնք անձնուրաց ծառայում են ադրբեջանցի թուրք եղբայրների խաղաղությանն ու անվտանգությանը»,- այս մասին գրված է Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթերի» էջում։

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ,հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանին հունիսի 26-ի՝  Զինված ուժերի օրվա առթիվ։

«Մեկ բռունցք ու մեկ սիրտ» կարգախոսը վերջերս լայն տարածում է գտել թուրքական ու ադրբեջանական մամուլում՝ զիջելով «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին։  

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն