Սադրանքները միշտ էլ վատ են ավարտվել հայկական զինված ուժերի համար. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, որ Հայաստանի ԶՈՒ-ն հնարավորություն չունի ադրբեջանական բանակի դեմ, և նրանց միակ հնարավորությունը մանր «սադրանքներն են»:
Քննարկվում են թուրք-ադրբեջանական համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և դրանց շահագործումն Ադրբեջանում։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Մենք շատ սերտ համագործակցություն ունենք Թուրքիայի հետ, կա համատեղ նախագիծ։ Խոսքը ոչ միայն նոր անօդաչու թռչող սարքերի ու համակարգերի ձեռքբերման, այլև այստեղ համատեղ արտադրության և դրա շահագործման մասին է։ Իլհամ Ալիևը հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համագործակցությանը։ Ինչպես գիտեք, մենք շատ ամուր ենք ինտեգրված, համատեղ վարժանքներ ենք անցկացնում»,- ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Զաքիր Հասանովը։
«Այսօր ադրբեջանական բանակը հասցվել է այն մակարդակի, որը համեմատելի է աշխարհի բանակների հետ: ...Եթե հայկական ԶՈՒ-ն սադրանքների դիմի, որոշի ինչ-որ անօրինական գործողություններ իրականացնել Ադրբեջանի ԶՈՒ-ի դեմ, ապա ադրբեջանական բանակի մեկ կորպուսը, նույնիսկ ոչ ամբողջական, կարող է դիմակայել այդ անօրինական զինված կազմավորումներին»,- նշել է նա:
Սա է Ադրբեջանի որդեգրած իրական քաղաքականությունը՝ ագրեսիվ հռետորաբանությամբ:
Ավելացնել նոր մեկնաբանություն