Իրանի արտգործնախարարը վաղը կժամանի Ադրբեջան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանաանին։
«Դետքի» հաղորդմամբ՝ հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ Ադրբեջան Աբդոլլահիանի այցի նպատակը Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելն է:
Քանաանին նշել է, որ այցի շրջանակում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հիշեցնենք, որ Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների նիստը տեղի կունենա հուլիսի 5-6-ը Բաքվում:
Ավելացնել նոր մեկնաբանություն