ֆֆգ

Արցախում գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 5-ին Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ նշել է.

  1.  Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախից (խմբ.):
  2. Հակամարտության ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության համաձայնագրի ստորագրման հինգ հիմնական կետերը։
  3. Չնայած նրան, որ Հայաստանը ստիպված է ճանաչել Արցախը (խմբ.) որպես Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս կան հայկական զինված ուժեր:
  4. Արցախում գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն:
  5. Հայաստանը նաև խոչընդոտում  է «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որն Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ. ևս մեկ պարտավորություն, որը ներառված է շուրջ 3 տարի առաջ ստորագրած կապիտուլյացիայի ակտում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն