Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են անվտանգության հարաբերությունների ընդլայնումը
Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Հատուկ ընդգծվել է ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման և անվտանգության հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն