Ավարտվել է Իսրայելի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան

Ավարտվել է Իսրայելի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան

«Ես հենց նոր ավարտեցի իմ արդյունավետ այցն Ադրբեջան։ Այստեղ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իմ գործընկերոջ՝ նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի հետ։ Քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները», - այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը «Twitter»-ի իր էջում։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է խորացնել իր ռազմավարական և ռազմատեխնիկական հարաբերությունները Իսրայելի հետ։ Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրա էներգառեսուրսներով, ինչն էլ հանդիսանում է երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների գլխավոր բաղադրիչը։

Ավելացնել նոր մեկնաբանություն