Գերմանական «Bild» թերթն անդրադարձել է Թուրքիա-Հունաստան հարաբերություններին՝ բարձր գնահատելով վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում տեղի ունեցած դրական զարգացումները։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին դարձել է հույների լավագույն ընկերը, նրանք կարող են կանգնեցնել փախստականների ճգնաժամը»,- գրում է թերթը։  Լրատվականում նշվում է, որ հարաբերությունները, որոնք մի ժամանակ լավ չեն ընթացել, այժմ թևակոխել են դրական շրջան։ Թերթում, որտեղ պաշտոնապես ընդգծվում է, որ Հունաստանն ու Թուրքիան լավ բարեկամներ են, ասվ

Գերմանական պարբերականը բարձր է գնահատել Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների դրական զարգացումները

Գերմանական «Bild» թերթն անդրադարձել է Թուրքիա-Հունաստան հարաբերություններին՝ բարձր գնահատելով վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում տեղի ունեցած դրական զարգացումները։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին դարձել է հույների լավագույն ընկերը, նրանք կարող են կանգնեցնել փախստականների ճգնաժամը»,- գրում է թերթը։

Լրատվականում նշվում է, որ հարաբերությունները, որոնք մի ժամանակ լավ չեն ընթացել, այժմ թևակոխել են դրական շրջան։ Թերթում, որտեղ պաշտոնապես ընդգծվում է, որ Հունաստանն ու Թուրքիան լավ բարեկամներ են, ասվում է, որ դրա արտացոլումը նկատվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Այս նոր շրջանն ազդում է ոչ միայն երկու երկրների, այլև ողջ Եվրոպայի վրա: Ինչո՞ւ, ներգաղթային ճգնաժամի պատճառով: Երկրաշարժից հետո Թուրքիան Հունաստանի հետ համագործակցության նշաններ ցույց տվեց անկանոն միգրանտների հարցում»,- նշվում է պարբերականում։

Ավելացնել նոր մեկնաբանություն