Իտալիան քայլեր է ձեռնարկում Գերմանիայից «Leopard 2» տանկեր գնելու համար
Իտալիան հայտարարել է, որ Գերմանիայից կգնի 133 «Leopard» տանկ և մոտ ապագայում կարդիականացնի 125 «Ariete» տանկերը։
Իտալիայի պաշտպանության նախարար Իզաբելլա Ռաուտին հայտնել է. ««Leopard 2A8» հիմնական մարտական տանկերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ուկրաինական հակամարտությունում տանկերը պատերազմի ամենակարևոր տարրն են։ Մենք ձեռք կբերենք «Leopard 2A8» մարտական տանկերը և կարդիականացնենք մեր «Ariete» տանկերը՝ հասնելու մեր բանակի ցամաքային հնարավորությունների արմատական և էական բարելավմանը»։
Իտալական բանակն ունի սեփական արտադրության 200 «Ariete» տանկ, որոնցից 50-ն ակտիվ են։ Թեև գնվելիք «Leopard»-ների թիվը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն «Defense Post»-ը նշել է, որ Իտալիան ցանկանում է գնել 133 տանկ։ Ենթադրվում է, որ «Leopard 2A8» տանկերը, որոնք նախատեսվում է մատակարարել 2024-2037 թվականներին, կարժենան մոտավորապես 4 միլիարդ եվրո, իսկ 125 «Ariete»-ի արդիականացումը կարժենա 900 միլիոն եվրո։
Ավելացնել նոր մեկնաբանություն