Submitted by A.Gevorgyan on
HYSHS

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախի (խմբ.) տարածքում

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Բերձորի (խմբ․) միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Այս մասին ասվում է հուլիսի 20-ի Արցախի (խմբ.) հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։

Ավելացնել նոր մեկնաբանություն