«Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ Ուկրաինայում պատերազմի ավարտին»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս մասին հայտարարել է կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանը հիշեցրել է, որ Զելենսկիի հետ հանդիպել է հուլիսի 7-ին Ստամբուլում։
«Մենք նրա հետ քննարկել ենք մեր օրակարգի հարցերը։ Մասնավորապես, կիսվեցինք մեր առաջարկներով ավելի քան 500 օր շարունակվող պատերազմի վերաբերյալ և կրկին հայտարարեցինք, որ պատրաստ ենք անել հնարավորն այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն