Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը կշարունակի պայքարն ինքնորոշման համար
Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը կշարունակի պայքարել ինքնորոշման համար, և Հայաստանի իշխանություններին կոչ է արել զգույշ լինել արտահայտություններում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու հարցերում։
«Ոչ մի երկիր չի կարող զրկել մեզ ինքնորոշման իրավունքից։ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաև այսօր»,- ասել է Հարությունյանը հուլիսի 24-ի մամուլի ասուլիսին՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին։
Նա նշել է, որ անկախ որևէ հայտարարությունից՝ Արցախը կշարունակի պայքարն ինքնորոշման համար։
Նա ասել է, որ պատրաստ է երկխոսության Բաքվի հետ, որը «պետք է հաշվի առնի նաև մեր իրավունքներն ու վարվի իրավահավասարության սկզբունքով»։
ԱՀ նախագահը հայտարարել է, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի հումանիտար աղետի կանխման, պարենի առաքման համար, բայց և միաժամանակ դեմ է արտահայտվել Ադրբեջանի՝ մթերքները Բաքվից Բարդա-Ակնա ճանապարհով առաքելու առաջարկին։
Ավելացնել նոր մեկնաբանություն