Սիոնիստական օկուպանտ ռեժիմի կործանումը մոտ է. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․) կործանումը մոտ է: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Քանաանին դիմել է Պաղեստինի ժողովրդին և դիմադրության խմբերին` նշելով․ «Ձեր նահատակների մաքուր արյունն անպատասխան չի մնա. Իսրայելի կեղծ, օկուպանտ և ահաբեկչական ռեժիմի անկումը մոտ է»։
Երկուշաբթի Իսրայելի խորհրդարանը վերջնականապես հաստատել է օրենքը, որն արգելում է դատարաններին ստուգել կառավարության և նախարարների որոշումների հիմնավորվածությունը: Ենթադրվում է, որ այս օրենքի հաստատումից հետո կավելանա կապիտալի ու մասնագետների արտահոսքը, ինչը կհանգեցնի Իսրայելում ճգնաժամի խորացմանը և երկրի մասնատմանը:
Լիբանանի «Հիզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահն իր հերթին նշել է, որ այդ օրը ռեժիմի ամենավատ օրն է։ Նրա համոզմամբ՝ այս իրադարձությունները կոչնչացնեն սիոնիստներին։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը և իսլամական աշխարհի գերակշիռ մասն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում աջակցում են Պաղեստինին, իսկ Իսրայելին համարում թշնամի և արհեստածին պետություն։ Այս համատեքստում Իրանը համագործակցում է Պաղեստինում գործող զինված կազմավորումների հետ, որոնք պայքարում են Իսրայելի դեմ։
Ավելացնել նոր մեկնաբանություն