Submitted by H.Andreasyan on
Հրապարակվել է առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիների կողմից քննություններ հանձնելու կարգի նախնական տարբերակը

Հրապարակվել է առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիների կողմից քննություններ հանձնելու կարգի նախնական տարբերակը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» նախագիծ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծով կսահմանվի բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը։

Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ անցկացնելու իրավունք ունեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մաս հանդիսացող սպորտային հրաձգությամբ զբաղվող կազմակերպությունը,  լիցենզավորված հրաձգարանները, թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցում իրականացնող՝ իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ կազմակերպությունը)։

Կազմակերպությունը քննություններ անցկացնելու համար գրավոր դիմում է ՀՀ ներքին գործերի նախարարին, որին կից ներկայացնում է համապատասխան լիցենզիան։ Ներքին գործերի նախարարը 2 աշխատանքային օրվա ընթացքում կամ բավարարում է դիմումը, կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառը։

Ըստ կարգի՝ տեսական քննության հարցատոմսը կազմված է  լինելու10 հարցից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր, անցողիկ շեմ է համարվում նվազագույնը 8 միավորը։

Գործնական քննությունը բաղկացած է 5 վարժությունից, յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 0-5 միավորով, որտեղ՝ 0-2-ը՝ անբավարար,  3-ը՝ բավարար, 4-ը՝ լավ, 5-ը՝ գերազանց, վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր վարժություններից ստացած գնահատականների թվաբանական միջինով։ Քննության անցողիկ շեմ է համարվում առնվազն 4 գնահատականը:

Գործնական քննությունը գնահատելիս ստուգվում են զենքի կառուցվածքի վերաբերյալ գիտելիքերը, զենքի և ռազմամթերքի ճիշտ նախապատրաստումը հրաձգությանը, կրակելու համար հարմար դիրք ընտրելը, անվտանգության կանոնների պահպանությունը և կարգապահությունը, նշանակետի խոցման ճշգրտությունը:

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն