Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Հուլիսի 31-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվել է, որ այցի շրջանակում Բայրամովը հանդիպումներ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն