«Մենք հաստատել ենք Լիբանանի դեմ որոշ օպերատիվ ծրագրեր». Իսրայելի պաշտպանության նախարար

«Մենք հաստատել ենք Լիբանանի դեմ որոշ օպերատիվ ծրագրեր». Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հաստատել է որոշ օպերատիվ ծրագրեր, եթե լիբանանյան սահմանին անվտանգության իրավիճակը վատթարանա։ Այս մասին հայտնում է Իսրայելի «Channel 13» հեռուստատեսությունը։

Վերջինս նշել է, որ իսրայելական բանակը «Հիզբոլլահի» հետ «հնարավոր հակամարտության» դեպքում սահման է ուղարկելու լրացուցիչ ռազմական ուժ։

Հեռուստատեսության նորություններում ասվում է նաև, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպելու է բանակի հրամանատարության հետ՝ քննարկելու սահմանին անվտանգության իրավիճակը։ Իսրայելի իշխանությունները լուրերի առնչությամբ դեռ հայտարարություն չեն արել։

Իսկ Լիբանանում «Հիզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան օրեր առաջ հայտարարության մեջ հիշեցրել է, որ ապրիլից ի վեր Իսրայելը շարունակում է օկուպացնել Լիբանանի որոշ հատվածներ։

Ավելացնել նոր մեկնաբանություն