Submitted by H.Andreasyan on
ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել․ Դավիթ Տոնոյան

ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ էր իրեն 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել․ Դավիթ Տոնոյան

Հաշվի առնելով այն, որ ես ՊՆ-ում պաշտոնավարել եմ նաև որպես առաջին տեղակալ բավականին երկար ժամանակաշրջան, և իմ բացակայությունը ՊՆ-ից ընդամենը 1.5 տարի է եղել, ինձ վերաբերելի մասով ԶՈՒ վիճակը գնահատվում էր բավարար Հայաստանի դեմ ուղղված և Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով։ ԶՈՒ-ն պատրաստ էր իրեն 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ մեր Զինված ուժերը գտնվում էր:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե պաշտոնի նշանակվելիս ինչ վիճակում է ընդունել ՊՆ-ն և ԶՈՒ-ն, ինչքանով էր պատրաստ մեր բանակը հնարավոր պատերազմին:

«Դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է։ Պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով Զինված ուժերի պատրաստվածությունը բավարար էր»,- հավելել է Տոնոյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն