Ռազմական գործողությունների սկսելը hուլիսյան դեպքերից հետո գնահատվեց խիստ հավանական․ Դավիթ Տոնոյան
Զինված ուժերի և իրավիճակի առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի: Այս մասին ասել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 1-ին` ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին:
«Ռազմական գործողությունների սկսումը միշտ գնահատվել է մեզ մոտ կա՛մ լիովին հավանական, կա՛մ խիստ հավանական։ Հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի և հակառակորդի դաշնակցի հայտարարությունների ֆոնին սկսեց գնահատվել խիստ հավանական:
Տոկոսային գնահատականներ չեն տրվում։ Մենք, ԶՈՒ գլխավոր շտաբը, խիստ հավանական համարելով ռազմական գործողությունների վերսկսումը, իրականացրել ենք համապատասխան միջոցներ՝ խիստ ծավալուն, և ես հույս ունեմ, որ ԳՇ պետն այդ գործողությունները ներկայացրել է»,- հավելել է Տոնոյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն